Newmag-ը գրում է.
 Նյարդայնանու՞մ եք ղեկին, աշխատավայրում չի ստացվում լուծել պարզ առաջադրանքները, տանը բղավում եք կատվի վրա: Շնորհավորում ենք. անքնության հետևանքով ձեզ մոտ առաջացել է գերհոգնածություն:

Լսեք ձեր «քարանձավաբնակ մարդուն»

Նախնադարյան մարդիկ անքնության խնդիր չունեին: Նրանց կյանքի ակտիվությունը կառավարում էր արևը: Արևածագին մարդիկ արթնանում էին, մայրամուտին՝ քնում: Ժամանակակից կյանքում դժվար է ապրել այդպես: Նույնիսկ կարող եք չհասկանալ, որ արևը շուրջ օրը հենց ձեր տանն է շողում: Եվ շատ է խանգարում ձեր կանոնակարգված քնին՝ դանդաղեցնելով մելատոնինի արտադրությունը: Երեկոյան օգտագործեք նվազագույն լուսավորություն, սարքավորումների լուսավորությունը դարձրեք ՙգիշերային ռեժիմի: Ինքներդ կզարմանաք, թե ինչպես եք հակված քնելուն:

Երկու «Մ» տառ

Երկուսի ամբողջական անունը մելատոնին և մեդիտացիա է: Մելատոնը, հիմնականում կենսառիթմերըկարգավորողմաշկի գունավորման վրա ազդող«քնի» հորմոնն է։Այն արտադրում է էպիֆիզը: Այն անմիջապես ազդում է քնի և դրա որակի վրա: Մելատոնինի անբավարար քանակը անքնության պատճառ է դառնում: Բիոհավելումներ կարելի է գնել ցանկացած դեղատնից: Բայց մարդիկ, ովքեր հաջողությամբ հաղթահարել են անքնությունը, խորհուրդ են տալիս մեդիտացիայով զբաղվել: Այն օգնում է ազատվել կպչուն մտքերից, որոնք խանգարում են քնին, կարգավորել շնչառությունը և սրտի ռիթմը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել