Newmag-ը գրում է.
 Հավանաբար լսած կլինեք «սովորե՛ք երեխաներից», «մի՛ վախեցեք ձախողելուց», «երազե՛ք երեխաների նման» արտահայտություններից գոնե մեկը։

Հարց․ քաջարի՞ եք այնքան, որ հետևեք վերոնշյալ խորհուրդներին։

Պատասխան․ Իհարկե։

Անկեղծ պատասխան․ «Ո՛չ»։

Գուցե փոքր-ինչ տարօրինակ թվա, բայց հասուն, խելացի, բարեկիրթ, երբեմն «լուրջ և իմաստուն» դեմքի արտահայտություն ունեցող մարդիկ դեռ այնքա՜ն շատ բան ունեն սովորելու մանուկներից։  Իսկ երեխաներից ստացած արժեքավոր «դասերը» կիրառելու համար հաճախ քաջություն է պահանջվում։ 

Ինձ համար, թերևս, մանուկներից ընդօրինակած կարևորագույն հատկանիշը սեփական յուրահատկությունս անմնացորդ արտահայտելն է։

Նորություն չի լինի, եթե ասեմ, որ մեզանից յուրաքանչյուրը բնությանանկրկնելի ստեղծագործություն է։ Նկատե՛ք խնդրեմ «անկրկնելի» բառի նշանակությունը՝ բացառիկ, եզակի, նմանը չունեցող։

Ցավոք,  մարդկանց մեծամասնությունը հետևողականորեն անում է ամեն հնարավոր բան՝ սեփական յուրօրինակությունը թաքցնելու համար։ Հավանաբար, շատերն այդպես են վարվում, քանի որ վստահ են, որ դա է կյանքն ապրելու ամենահարմարավետ տարբերակը։ Ըստ իս՝ դա մարդկային կյանքն ամենաթշվառ ձևով ապրելու ամենահեշտ միջոցն է։

Խնդրում եմ առաջին հնարավորության դեպքում գնացե՛ք մոտակա մանկական խաղահրապարակ կամ մանկապարտեզ և մի քանի րոպե հետևե՛ք երեխաների ամեն մի քայլին։

Կարծում եմ՝ կհամաձայնեք ինձ հետ, որ երեխաներն առհասարակ չեն էլ մտածում սեփական ինքնատիպությունն արտահայտելու մասին։ Նրանք պարզապես թույլ են տալիս իրենց մեջ ապրող «հանճարիկին» արտահայտել իր կախարդական ուժը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել