Panarmenian.net-ը գրում է.
 ԼՂՀ Մարտակերտի շրջանի սահմանամերձ Թալիշ գյուղում շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս մասին գյուղում լրագրողներին ասել է համայքնի ղեկավար Վիլեն Պետրոսյանը։

«Շինարարություն է ընթանում գյուղապետարանում և հանդիսությունների շենքում։ Մոտ օրերս կսկսվեն դպրոցի և մանկապարտեզի շենքերի կառուցման աշխատանքները։ Դրանց զուգահեռ կկառուցվեն նաև 3 անհատական տներ», - ասել է Պետրոսյանը, գրում է Aravot.am-ը։

Նրա խոսքով, այս պահին գյուղում կա 20-ից ավելի բնակիչ՝ բոլորը տղամարդիկ։

«Նրանք զբաղվում են գյուղատնտեսությամբ, նաև ծառայություն են մատուցում։ Իսկ ընտանիքները գտնվում են համայնքից դուրս՝ հիմնականում Ալաշան կոչվող տեղամասում։ Ապրիլյան դեպքերից հետո Ղարաբաղում Թալիշի 500 բնակչից մնացել էին 130 բնակիչ: Ալաշանից բացի, նրանք տեղակայված են հանրապետության տարբեր շրջաններում, իսկ Ալաշանում արդեն ավարտվում է 20 տնակների հավաքումը։ Այդտեղ նախատեսված է տեղափոխել ևս 20 ընտանիք, որից հետո հույս ունենք, որ կկարողանանք ավելացնել ևս 10 նման տնակ», - ասել է Թալիշի գյուղապետը։

Անդրադառնալով ապրիլյան իրադարձությունների ժամանակ թալիշեցիների կրած վնասների փոխհատուցմանը՝ նա նշել է, որ գործընթացը մասամբ կատարված է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել