Նոր լուսանկարները, որոնք հայտնվել են Վիկտորյա և Դեվիդ Բեքհեմների Instagram-օրագրերում, վկայում են այն մասին, որ նրանք Աֆրիկա են մեկնել ողջ ընտանիքով։ Ավելի վաղ սոցցանցում հրապարակվել էին միայն Դեվիդի, Հարփերի և Բրուկլինի լուսանկարները։ Այսօր արդեն կադրում են հայտնվել Վիկտորյան և նրա մյուս երկու որդիները։ 

43-ամյա դիզայները միկրոբլոգների ցանցում կիսվել է լուսանկարով, որում պատկերված է ինքը՝ 5-ամյա դստեր հետ։ «Մայրիկի կորյունը»,- մակագրել է լուսանկարը Վիկտորյան։

Նրանց մյուս որդիները՝ Կրուզն ու Ռոմեոն, լուսանկարվել են աֆրիկյան մայրամուտի ֆոնին։

Դեվիդն իր հերթին հրապարակել է տեսանյութ, որն արվել է առյուծների հետ տպավորիչ հանդիպման ժամանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել