Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, թե ԵՊՏՀ-ի ուսանողների հանդիպման ժամանակ իր հայտարարությունն առ այն, թե նա պատրաստվում է լքել «Շախտյորը», զուտ կատակ է եղել։ Քանի որ հանդիպումն ինքնին կատակային մթնոլորտում էր անցնում, ուսանողները տալիս էին հումորային հարցեր, ինքն էլ տվել է հումորային պատասխաններ։
Հենրիխն, արձագանքելով ԶԼՄ-ներում բարձրացրած աղմուկին, մասնավորապես ասել է.
«Ես «Շախտյորի» խաղացող եմ: Ակումբի հետ պայմանագիր ունեմ մինչև 2015-ը: Դա սովորական հանդիպում էր, ուսանողների հետ շփում: Նրանք ինձ հումորային հարցեր էին տալիս, իսկ ես դրանց պատասխանում էի: Ինձ սխալ են հասկացել և սխալ մեկնաբանել խոսքերս»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել