ՀՀ քննչական հատուկ ծառայությունը հայտնում է, որ ապօրինի պահվող հրազենով զինված, կազմակերպված խմբի կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործից 18 մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Կան ձերբակալվածներ, ու այդ մարդկանց արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել։ Սակայն ինչն է հետաքրքրական, որ գնդի գրավման ընթացքում պարզ դարձավ, որ ընդվզողները «Ակբա կրեդիտ ագրիկոլ» բանկի բանկոմատից, որը տեղակայված է եղել հենց շենքի ներսում, կտրող գործիքների միջոցով ջարդել են բանկոմատն ու տիրացել նրա մեջ գտնվող շուրջ 14.000.000 դրամին։ Ապացուցվել է, որ հափշտակությունը կատարվել է հենց գնդի գրավման օրերին, ու այդ գնդից հափշտակված 300.000 դրամը հայտնաբերվել է մեղադրյալ Արթուր Սողոմոնյանի կոշիկի միջից, իսկ մնացածի մասին դեռևս տեղեկություն չկա։

Սա, իհարկե, արդեն խոսում է այն մասին, որ այն բոլոր ասեկոսեներն ու լեգենդները «հերոս ծռերի» մասին գոնե այս արարքով ի չիք են դառնում։ Անմեղության կանխավարկածը հաշվի առնելով, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ դեռ ամբողջ գումարը չի հայտնաբերվել, կարող ենք կասկածել ու շատ լուրջ, որ մնացած գումարն էլ անհետացել է ՊՊԾ գունդը գրավողների «թեթև ձեռքով»։ Որովհետև կրկնում ենք՝ գումարներն անհետացել են այն օրերին, երբ գրավված է եղել գունդն, ու ասել, թե սա զուգադիպություն է, մեղմ ասած՝ հեքիաթի ժանրից կլինի։ Ահա սա է ծռերի պատկերը, սրանք են ժողովրդի հերոսները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել