Թուրքական ԶԼՄ-ների տեղեկություններով` մոտ 10 հազար ոստիկան է մասնակցում անօրինական խաղատներ հայտնաբերելու համար սկսված ոստիկանական հատուկ օպերացիային, որի շրջանակներում ոստիկանական ջոկատները խուզարկել են շուրջ 6 հազար սրճարան և ռեստորան:
Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:
Թուրքիայի բռնապետի քայլերից կարելի է ենթադրել, որ ընդդիմադիր հոգևորական Գյուլենի դեմ պայքար մղելու պատրվակի տակ թուրքական իշխանությունները զբաղված են «ռեյդերային» զավթումներով, որն իրականացվում է զինվորականների և ոստիկանության հովանու ներքո: Էրդողանը տարրականորեն վերաբաշխում է սեփականությունը երկրի տարածքում:
Հիշեցնեմ, որ ինչև ռեստորաններին և սրճարաններին անցնելն Էրդողանի վարչակարգը պետական հեղաշրջմանն աջակցելու մեղադրանքների պատճառով առգարվվել է 897 ընկերությունների ունեցվածքը, որը կազմում է 11,3 միլիարդ դոլար: Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով՝ այդ ընկերություններից 147-ը կասկածվում է «Հիզմեթ» շարժման ղեկավան Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու համար: Զարմանալի է, եթե 147-ն են կասկածվում Գյուլենի հետ կապ ունենալու մեջ, բա մյուս 750 ինչո՞ւ են առգրավվել: Պատասխանը շատ պարզ է: Էրդողանի ընտանիքը և նրան մոտ գտնվողները վաղուց են այդ ընկերությունները ցանկացել «սեփականաշնորհել» և հարմար առիթի էին նայում: 2016թ.-ի հուլիսի 16 իրադարձությունները այդ շանսը տվեցին: Էրդողանը և նրա մտերիմներն իրենց դուր եկած ձեռնարկությունների դիմաց մի լիր էլ չեն տալիս, քանի որ դրանք ստանում են «անվճար»:
Հ.Գ. Այս վերջին ոստիկանական գործողությունից էլ կարելի է ենթադրել, որ Էրդողանը և Co-ն հիմա էլ որոշել են իրենցով անել իրենց դուր եկած ռեստորաններն ու սրճարանները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել