Օրերս քննարկվել է կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի նախագիծը:

Ծրագրի հիմքում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումն է, բերքատվության աճը, ինչպես նաև չմշակվող տարածքների նվազեցումը:

Այն իրականացնելու համար պետությունը պատրաստվում է աջակցել կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման գործընթացում, ինչն արտահայտվելու է նպատակային վարկերի տոկոսադրույքի որոշակի սուբսիդավորմամբ, որն ավելի հասանելի է դարձնելու ոռոգման այդ տեսակը գյուղացիների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել