«Հրապարակ»-ն իր խմբագրականում գրում է. «Հերթական փոքրիկ հաղորդա­գրությունը Պաշտպանության նախա­րարության էլեկտրոնային հասցեից գուժում է ցավալի լուրը՝ զինվոր է մահացել: Մի օր՝ հակառակորդի գն­դակից, մյուս օրը՝ զինակցի, երրորդ օրը՝ ինքնասպանության արդյուն­քում: Հասարակական մի շերտ այս թեմաների վրա տաբու է դրել, թե չի կարելի անդրադառնալ՝ «թշնամուն մի ուրախացրեք»: Իսկ չանդրա­դառնալը նշանակում է ուրախացնել «ներքին թշնամուն»՝ նրան, ով մեր երիտասարդների կյանքին գին չի տա­լիս, ով մատը մատին չի խփում այս իրավիճակը փոխելու համար: Նրան, ում խղճի վրա են այս բազում զոհե­րը, և ով պատասխանատու է յուրա­քանչյուր զինվորի կյանքի համար: Բանակն «անգիր» իմացող գնդապե­տին, թվում է, հռետորական հարցեր եմ տալիս՝ բա, լավ, ինչ անենք, որ զոհեր չունենանք, որ բանակ ուղարկելն ու մարտի դաշտ ուղարկելը նույն նշանակությունը չունենան, որ սևազ­գեստ մայրեր չտեսնենք: Զրուցակիցս լրջորեն պատասխանում է պատաս­խան չենթադրող հարցերիս. «Բանա­կը շատ նուրբ օրգանիզմ է, այն ղեկա­վարելու համար լուրջ հմտություններ ու որակներ են անհրաժեշտ: Իսկ ՊՆ ղեկավարության մեջ գնալով մեծա­նում է բանակից խուսափածների բանակը: Հետաքրքրվեք՝ այսօրվա ղեկավարներից քանիսն է ծառայել բանակում: Քանիսը գիտի՝ ինչ է բա­նակը: Մյուս համակարգերում կարելի է անփորձ ու անտեղյակ ուսյալների նշանակել, բանակում՝ չի կարելի: Բա­նակն այն համակարգն է, որտեղ նա­խարարն իր կաբինետում փռշտում է, ամենածայրամասային զորամասում ասում են՝ առողջություն: Նախարարի անձից ու իմացությունից շատ բան է կախված: Քանի դեռ պաշտպա­նության նախարարի աթոռը միայն քաղաքական պաշտոն են դիտում, որտեղ կարգում են հավատարիմ զինակիցներին, հաշվի չառնելով անձնային որակներն ու պատրաստվածությունը, մենք ունենալու ենք բարո­յալքված բանակ»:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել