«ՀՀ կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը մայիսի կեսերին ազատվել էր պաշտոնից: ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը հավաստիացրել էր, որ ազատման պատճառը քաղաքական չէ․ «Ասատուրյանն ազատվել է ծառայողական անհրաժեշտությունից ելնելով և գրանցվել է ՊՆ կադրերի ռեզերվ»:


Սակայն, այս հեռացման հիմքում հայտնաբերված չարաշահումներն են, խախտումները։ ՊՆ ղեկավարությունը որոշել է իրավապահներին չդիմել, բավարարվել է աշխատանքից ազատումով՝ հաշվի առնելով երկար տարիներ հոսպիտալում նրա ծառայությունը։ ՊՆ-ից «Հրապարակ»-ին հայտնեցին, որ Արամ Ասատուրյանին փոխարինել է բուժական գծով տեղակալ, մայոր Արտաշես Խաչատրյանը»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել