«Մենք գրել էինք, որ վարչա­պետ Կարեն Կարապետ­յանը դժգոհ է անտառների վիճակից, և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանի «գլխին սև ամպեր են կուտակվում»՝  չի բացառ­վում, որ նա հրաժեշտ տա պաշտոնին, որն զբա­ղեցնում է արդեն մոտ 13 տարի: Ու թեև ղեկա­վարությունը համոզված է, որ նա ծառահատման կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավված չէ՝ դա ներքևի օղակներում, մարզային անտառապետերն են հիմնականում անում, բայց նրան մեղադրում են թույլ կառավարման մեջ, ուստի որոշել են, որ պետք է հեռանա: Մեր տեղեկու­թյուններով, Մաթևոսյանն օրերս դիմում է ներ­կայացնելու աշխատանքից ազատվելու մասին: Սակայն նրա փոխարեն կրկին դաշնակցական է նշանակվելու՝ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Միքայել Մանուկյանը: Մանուկյանն ու Մաթևոսյանը բավականին մտերիմ են, և, ըստ ամենայնի, նոր թեկնածուին ներկայացնե­լիս Դաշնակցության ղեկավար մարմինը նրա ցանկությունն էլ է հաշվի առել: Մանուկյանը, հիշեցնենք, այս գումարման ԱԺ պատգամավոր չդարձավ՝ նա ՀՅԴ համամասնական ցուցակում 10-րդն էր»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել