«Նուբարաշենի թիվ 11 հա­տուկ դպրոցը մի քանի տարի առաջ անցավ մամուլի բովով: Ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը և նրա ընկերներն այստեղ աշխատել էին որպես կամավորներ՝ ՄԱԿ-ի ծրագրով երեխաներին համակարգչից օգտվել ու նկարել էին սովորեցրել: Այցելությունների ժամանակ երեխաներն անկեղծացել ու պատմել էին, որ հայոց լեզվի ուսուցիչ Լ. Ա.-ն անառակաբարո գործողություններ է կատարել իրենց հետ: 2010 թվականին ուսուցչին մեղադրանք առաջադրեցին Քրօր. 142 հոդվածի 2-րդ կետով՝ սաների նկատմամբ բռնությամբ անառակաբարո գործո­ղություններ կատարելու համար: Իսկ դպրոցի տնօրեն Մերուժան Ենգիբարյանն ազատվեց աշխատանքից: Հատուկ դպրոցների համակարգում բարեփոխումներ սկսվեցին: Վերջերս հետաքրքրվեցինք, թե ինչ փոփոխություններ են կատարվել այս դպրոցում հայտնի սկանդալից հետո: Պարզվում է, որ Մերուժան Ենգիբարյանի՝ տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո այս պաշտոնն զբաղեցրել է նրա փեսան՝ Խաչիկ Մուրադյանը: Այս նշանակումը նրա անձնական կյանքում էլ վճռորոշ է եղել՝ ամուսնացել է նախ­կին տնօրենի աղջկա հետ և նրան փոխանցել իր պաշտոնը: Նրանից հետո դպրոցի տնօրեն է նշանակվել Մերուժան Ենգիբարյանի դուստրը՝ Անահիտ Ենգիբարյանը: Այսպես, ընտանիքի ան­դամները դպրոցը փոխանցել են միմյանց»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել