«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցը մի քանի տարի առաջ անցավ մամուլի բովով։ Ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը և նրա ընկերներն այստեղ աշխատել էին որպես կամավորներ՝ ՄԱԿ-ի ծրագրով երեխաներին համակարգչից օգտվել ու նկարել էին սովորեցրել։

Այցելությունների ժամանակ երեխաներն անկեղծացել ու պատմել էին, որ հայոց լեզվի ուսուցիչ Լ․ Ա․-ն անառակաբարո գործողություններ է կատարել իրենց հետ։ 2010 թվականին ուսուցչին մեղադրանք առաջադրեցին Քրօր․ 142 հոդվածի 2-րդ կետով` սաների նկատմամբ բռնությամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար: Իսկ դպրոցի տնօրեն Մերուժան Ենգիբարյանն ազատվեց աշխատանքից։ Հատուկ դպրոցների համակարգում բարեփոխումներ սկսվեցին։ Վերջերս հետաքրքրվեցինք, թե ինչ փոփոխություններ են կատարվել այս դպրոցում հայտնի սկանդալից հետո։

Պարզվում է, Մերուժան Ենգիբարյանի՝ տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո այս պաշտոնն զբաղեցրել է նրա փեսան՝ Խաչիկ Մուրադյանը։ Այս նշանակումը նրա անձնական կյանքում էլ վճռորոշ է եղել՝ ամուսնացել է նախկին տնօրենի աղջկա հետ և նրան փոխանցել իր պաշտոնը։ Նրանից հետո դպրոցի տնօրեն է նշանակվել Մերուժան Ենգիբարյանի դուստրը՝ Անահիտ Ենգիբարյանը։ Այսպես, ընտանիքի անդամները դպրոցը փոխանցել են միմյանց»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել