Ներկայացնում ենք զբոսաշրջիկ Էրիկ Լաֆորին, ով շատ երկրներ է այցելել, սակայն նա երկար կհիշի վերջերս Եթովպիա կատարած այցը: Բարերից մեկի մոտ Էրիկը հանդիպեց յուրահատուկ տղայի:

Առաջին հայացքից երեխան չէր տարբերվում իր հասակակիցներից, բայց երբ տղամարդը մոտեցավ երեխային, նրան հիպնոսացրեց երեխայի հայացքը:

Սևամորթ տղան իր ռասսային ոչ բնորոշ կապույտ աչքեր ուներ:

Զբոսաշրջիկը որոշեց տղայի մասին ավելի շատ բան իմանալ և խոսեց նրա հետ: Պարզվեց՝ տղայի անունը Աբաշ էր, ապրում էր ռեստորանից ոչ հեռու գտնվող հյուղակում, ուր ավելի ուշ գնաց Էրիկը:

Երեխայի աչքերի յուրահատուկ գույնը բնածին գենետիկ խանգարման արդյունք է, որը կոչվում է Վաարդենբուրգի համախտանիշ: Այդ անոմալիան ծայրահեղ հազվադեպ է հանդիպում՝ մոտ 1 դեպք 300 000 մարդուց:

Երբ Աբաշը ծնվեց, նրա ծնողները վախեցան՝ մտածելով, որ տղան կույր է ծնվել: Աղքատության պատճառով նրանք չկարողացան բժշկի դիմել, ուստի ստիպված եղան երկար ամիսներ սպասել, մինչև պարզվեց, որ տղան լավ տեսնում է:

Այդ ժամանակ մայրն ու հայրը եզրակացրին, որ կապույտ աչքերն անեծք չեն, ինչպես իրենք սկզբում կարծում էին, այլ Աստծո պարգև:

Մյուս երեխաները հաճախ ծաղրում են Աբաշին նրա աչքերի գույնի պատճառով:

Երբ Աբաշն 8 տարեկան էր, ծնողները որոշեցին նրան տատիկին տալ, որպեսզի նա քաղաքին ավելի մոտ ապրեր, որտեղ դպրոցն է: Մի անգամ գիշերը հյուղակում հրդեհ բռնկվեց: Ամբողջ ունեցվածքը և բոլոր դասագրքերը մոխրացան… Բարեբախտաբար, տատիկն ու տղան հասցրին ժամանակին դուրս գալ տնից:

Այդ դեպքից հետո տղան քաղաք տեղափոխվեց, քանի որ փող չուներ ամեն օր ավտոբուսով դպրոց գնալու համար:

Էրիկին իր նոր տուն տանելով՝ Աբաշը շատ շփոթվեց: «Այստեղ կեղտոտ է…»,- շշնջաց նա՝ ցույց տալով ստվարաթղթե արկղ, որը նրան որպես անկողին էր ծառայում: Տղայի սնունդը կախված է իր կացարանի դիմացի ռեստորանի տերերի բարությունից:

Ամենաարժեքավոր իրը Աբաշը համարում է իր կարմիր գնդակը: Նրա համար դա իսկական գանձ է, որից ոչ մի րոպե չի բաժանվում: Տղան ֆուտբոլ շատ է սիրում և բաց չի թողնում Բարսելոնայի ոչ մի խաղ, խաղերը դիտում է հարևան ռեստորանում կամ մոտակա բարերում:

Տղայի կուռքը Լեոնել Մեսսին է:

«Ես և նա շատ նման ենք: Մենք երկուսս բոլորի նման չենք»,- ասաց երեխան: Տղան երազում է առաջատար ֆուտբոլիստ դառնալ, ամբողջ ազատ ժամանակը ֆուտբոլ է խաղում մյուս երեխաների հետ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել