Այսօր կներկայացնենք, թե ինչպես սեփական ձեռքերով սովորական պլաստիկե շշերից ջերմոց պատրաստել:

        

Ջերմոց՝ սեփական ձեռքերով

Ահա, օրինակ, մի շոտլանդացու ջերմոցը, ով ընդամենը 3 ամսում կարողացավ 7 000 մեկուկես լիտրանոց շիշ հավաքել, հետո դրանցից ընտրեց 1 000-ը և 2 մ երկարությամբ, 2 մ լայնությամբ և 1,9 մ բարձրությամբ ջերմոց պատրաստեց:

Ջերմոցի համար նա նախ փայտե շրջանակ հավաքեց, հետո շշերը հագցրեց իրար վրա՝ ծայրը դնելով մյուսի ծայրում բացված անցքի մեջ:

Կառույցն ամրացրեց շշերի մեջ փայտ դնելով և բոլոր կապերը սոսնձով կպցնելով:

Ահա շշերով ջերմոցի մի քանի օրինակ:

Շշերով կղմինդր պատրաստելու համար նախ կտրիր շշի երկու ծայրերը, կորպուսը մասերի բաժանիր:

Մասերը կպցրու շինարարական ստեպլերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել