Image result for ռոման ամոյանՕլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի բազմակի մրցանակակիր, հունա-հռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար խորհրդական՝ հասարակական հիմունքներով:

«Ռոման Ամոյանը մեր անվանի և հայկական սպորտում մեծ ավանդ ունեցող մարզիկներից է, ով, ավարտելով իր ակտիվ մարզական գործունեությունը, իմ առաջարկով ստանձնում է նախարարի խորհրդականի պաշտոնը, որը լինելու է հասարակական հիմունքներով: Վստահ եմ, որ Ռոման Ամոյանն աչքի կընկնի նաև ադմինիստրատիվ աշխատանքում»,- ասել է նախարարը:

Ռոման Ամոյանը շնորհակալություն է հայտնել նախարար Ռոստոմյանին վստահության համար և ասել, որ աշխատելու է ուժերի առավելագույն լարումով և ձգտելու է իր գիտելիքները ներդնել հայկական սպորտի զարգացման գործում:

«Լավատեղյակ եմ սպորտում առկա բոլոր երևույթներին, ընթացակարգերին, ուսումնամարզական և մրցումային պրոցեսներին: Այս բոլորը կօգնեն ինձ լինել օգտակար հայկական սպորտին նաև խորհրդականի պաշտոնում»,- նշել է Ամոյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել