Rolls-Royce բրիտանական ավտոարտադրողը ցուցադրելու է Phantom-ի ամենանշանավոր նմուշները, որոնք թողարկվել են 92 տարվա ընթացքում: Դրանք կներկայացվեն The Great Eight Phantoms («Ութ մեծագույն Phantom-ները») ցուցահանդեսում, որը Լոնդոնում կբացվի հուլիսի վերջին: Այդ մասին «Լենտա.ռու»-ին հայտնել է Արևելյան Եվրոպայում և ԱՊՀ-ում Rolls-Royce Motor Cars-ի կորպորատիվ հաղորդակցությունների հարցերով ղեկավար Ֆրանկ Թիմանը:

Ավտոմեքենաների ամբողջական ցուցակը դեռևս նշված չէ: Սակայն հայտնի է, որ մոդելներից մեկը՝ Phantom I-ը, ամերիկացի դերասան և պարող Ֆրեդ Ասթերինն է: Այդ ավտոմեքենան նա գնել է 1928 թվականին: Ցուցահանդեսը նվիրված է Phantom-ի նոր սերնդի թողարկմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել