Картинки по запросу ադրբեջանՏարօրինակ զուգադիպությամբ ադրբեջանական բանակը սկսեց իրար հետևից տեսանյութեր և լուսանկարներ տարածել առաջնագծից հենց այն ժամանակահատվածում, երբ Ադրբեջանի ԶՈՒ-ն զորավարժությունների թեժ շրջանում է գտնվում:

Տեսանյութերում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի հրետանավորները խոցում ռազմական նշանակության օբյեկտներ: Լուսանկարում էլ ցուցադրում են, թե ինչպես են որսացել պենոպլաստե չգիտեմ՝ ինչ:

Կյանքում գոնե մեկ անգամ զորավարժություն տեսած անձնավորությունը շատ լավ տեղյակ է, որ զորավարժության ժամանակ հատուկ օբյեկտներ են կառուցվում՝ սեփական բանակի կողմից դրանք խոցելու նպատակով:

Գրեթե բոլոր նորմալ բանակներում ամբողջ գործընթացը նկարահանվում է հետագայում ուսումնասիրելու համար կամ մնում է արխիվ:

Քանի որ խոսք գնաց նորմալ բանակների մասին, ապա պարտադիր պետք է խոսվի նաև աննորմալ բանակների մասին: Դրանք աշխարհում շատ չեն, ավելի կոնկրետ՝ այդքան աննորմալ միայն մեկ բանակ կա՝ Ադրբեջանի զինված ուժերը:

Ի՞նչ են անում աննորմալ բանակի ղեկավարները: Նկարահանում են զորավարժության ամբողջ ընթացքը, բայց ոչ թե ուսումնասիրելու կամ արխիվում պահելու համար: Տեսանյութը տալիս են Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության մոնտաժնիկներին, սրանք կտրատում են, առանձնացնում են զորավարժության ժամանակ խոցած թիրախների կադրերը և... և ներկայացնում են որպես մարտական առաջադրանքի կատարում, որը նույնն է, թե ՝ հայկական բանակի ռազմական նշանակության օբյեկտների խոցում:

Այս նյութերը կայքերով պտտվում են, կատարվում է մի քանի ախմախ վերլուծություն, ցինիկություն, և բոլորը ուրախ են, բոլորը՝ երջանիկ:

Եթե համեմատենք մինչ զորավարժությունները ու դրանից հետո տարածված տեսանյութերը, ապա նկարահանման տարբերությունը ուղղակի աչք կծակի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել