Արշակունյաց պողոտայի տակ առաջարկվում է ստորգետնյա ճանապարհ կառուցելPanARMENIAN.Net-ը գրում է.

Քաղաքաշինության պետական կոմիտեում քննարկվել է Երևանի Արշակունյաց պողոտայի տրանսպորտային հոսքերի կարգավորման նպատակով ստորգետնյա ճանապարհի կառուցման հարցը:

Նման տարբերակ է քննարկվել պողոտայի ծանրաբեռնվածության վերաբերյալ հրավիրված խորհրդակցության ժամանակ, հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը:

Խորհրդակցության բոլոր մասնակիցները դիրքորոշում են հայտնել առաջարկի վերաբերյալ, նշելով, որ այն կարելի է դիտարկել որպես խնդրի լուծման տարբերակ, այլ ոչ՝ վերջնական լուծում:

Ստորգետնյա ճանապարհի կառուցումը ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի առաջարկն է:

Արշակությաց պողոտայի երկարությունը 7 կմ-ից ավելի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել