Ռուսաստանի լավագույն մարքեթոլոգ Իգոր Մաննը Երևանում է: Նրա գործունեությանը հետևողները գիտեն, թե որքան հեղինակավոր անձնավորություն է նա մարքեթինգի ոլորտում: Մաննի հեղինակած բոլոր գրքերը բեսթելլերներ են համարվում: 24 տարվա մասնագիտական փորձի ընթացքում զբաղեցրել է մարքեթինգի և կոմերցիոն տնօրենի պաշտոններ տարբեր խոշոր միջազգային ընկերություններում, աշխատել է որպես անկախ բիզնես խորհրդատու, բիզնես-թրեյներ:

Sarajyan Trainings կազմակերպության  շնորհիվ հունիսի 10-ին դուք բացառիկ հնարավորություն ունեք մասնակցելու Մաննի սեմինարին Երևանում: Սեմինարը բաղկացած է լինելու երեք հիմնական մասից՝ ինչպե՞ս պահել հաճախորդներին, ինչպե՞ս վերադարձնել հեռացածներին, ինչպե՞ս մեծացնել վաճառքները ББДДЧ տեխնոլոգիայով: Սեմինարը Ձեզ կտա բազմաթիվ նոր բիզնես գործիքներ, նոր գաղափարներ, ծանոթություններ և, իհարկե, ոգեշնչում այդ գաղափարներն իրականացնելու համար:  

«Իգոր Մաննը երկրորդ անգամ է Հայաստանում: Անցյալ տարի էլ մենք կազմակերպել էինք Մաննի սեմինարը, որը մեծ արձագանք գտավ: Նման սեմինարներին հիմնականում մասնակցում են կայացած բիզնեսմեններ, մասնագետներ և կազմակերպություններ, ովքեր ուզում են իրենց բիզնեսում նոր մտքեր, նորարարություններ մտցնել: Անցյալ տարի ունեցել ենք մոտ հարյուր մասնակից»,- նշում է Sarajyan Trainings կազմակերպության համահիմնադիր տնօրեն Լուսինե Վարդանյանը և ավելացնում, որ այս տարի մտադիր են նախորդ տարվա հաջողությունը կրկնապատկել. «Պետք է ասեմ, որ այս պահի դրությամբ մենք ունենք հարյուր տասից ավելի գրանցված անձինք, որն արդեն անցյալ տարվանից ավելի է: Ի դեպ՝ նրանց մոտ երեսուն տոկոսն անցած տարի նույնպես մասնակցել էր Մաննի սեմինարին, ինչը վկայում է նրա մասին, որ սեմինարը հաջողված էր»:

Այս սեմինարին մասնակցում են տարբեր բնագավառի ներկայացուցիչներ՝ ապահովագրական ընկերություններ, առողջապահություն, տրանսպորտ, առևտուր, բանկային համակարգ, օնլայն բիզնես, շոու-բիզնես  և այլն. «Ունենք նաև դիզայներական ոլորտից, մեզ միացել է Ֆաինան, ինչպես նաև Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին, Ավետիս Խախամյանը, հաղորդավար Արևիկ Ուդումյանը, դիմահարդար Ագա Քանքանյանը, ինչպես նաև մեծ կազմակերպություններ՝ Հանրային հեռուստաընկերություն, ՊանԱրմենիան մեդիա հոլդինգ, Կենտրոն, Դար 21, ԱԿԲԱ կրեդիտ ագրիկոլ բանկ, Էգիս, Լիքվոր, Էլ հոլդինգ, Ապարան ջուր, Մեգա թոյս, Ինեկոբանկ, Դիզայն ԴեԼյուքս, Սովրանո և այլ  հայտնի կազմակերպություններ: Նրանց կողքին կան բազմաթիվ համեմատաբար փոքր ընկերություններ և սթարթափներ: Ունենք բազմաթիվ գործընկերներ և հովանավորներ՝ ՊանԱրմենիան մեդիա հոլդինգը և Նուշիկյան ասոցիացիան: Ի սրտե շնորհակալ ենք նրանց աջակցության և ներդրման համար: Առանց նրանց նման հաջողություններն անհնար կլինեին»:

Լուսինեն, խոսելով իրենց կազմակերպության մասին, նշում է, որ կազմակերպության նպատակն է արտասահմանյան փորձը բերել Հայաստան. «Մենք սեմինարներ կազմակերպում ենք՝ հրավիրելով բացառապես արտասահմանյան մասնագետների: Այս պահին դեռևս հրավիրում ենք Ռուսաստանի Դաշնության ամենալավ և փորձված մասնագետներին, շոշափում ենք և քննարկում արդի թեմաներ: Sarajyan Trainings-ի կողմից կազմակերպվող ցանկացած սեմինարի մասնակցելու դեպքում կարող ես ներդրած գումարդ մոտ ապագայում հետ վերադարձնել՝ զուտ սեմինարի գործիքները կիրառելով: Մեր գործունեության ընթացքում արդեն հինգ մասշտաբային սեմինար ենք կազմակերպել և մասնակցել մեկ միջազգային ֆորումի Մոսկվայում»:

Մանրամասներին տեղեկանալու համար այցելեք՝ https://mann.sarajyantrainings.com/, կամ զանգահարեք՝ +37498757555 +374434758958

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել