Yerkir.am-ը գրում է.

 Մեկնարկել են միասնական և ավարտական քննությունները. 1530 դիմորդ է մասնակցում քննություններին

Այսօր մեկնարկել են «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ընդհանուր պատմություն» առարկաների միասնական և ավարտական քննությունները:

ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի ղեկավար Վարդան Պարսամյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ քննություններին մասնակցում է 1530 դիմորդ: «Ես այժմ Գորիսի թիվ 1 դպրոցում եմ, որտեղ 71 շրջանավարտ պետք է քննություն հանձներ, բայց նրանցից 2-ը բացակա են»,-ասաց Պարսամյանը:

Ի դեպ, Հայաստանում այսօր գործում է 13 քննական կենտրոն, ևս 2-ը` Արցախում: Հաջորդ քննությունը կլինի հունիսի 6 -ին՝ «Հայոց լեզու եւ գրականություն» առարկաներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել