«Քանի որ Ադրբեջանը շարունակ մերժում է Վիեննայի և  Սանկտ Պետերբուրգի  պայմանավորվածությունները,  Մինսկի խումբը, բնականաբար, պետք է որոշակի մեխանիզմներ գտնի, որոնցից մեկն էլ հասցեական հայտարարությունն է»,-«Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով  վերջերս  արցախաադրբեջանական սահմանին  հակառակորդի կողմից  հայկական ուժերի զինտեխնիկա խոցելու  դեպքին հաջորդած  ԵԱՀԿ Մինսկի  խմբի հասցեական հայտարարությանը՝  ասել է ՊՆ  նորանշանակ  փոխնախարար Արտակ Զաքարյանը: Նրա բնորոշմամբ՝  նշյալ հայտարարությունն ամբողջական  զսպիչ մեխանիզմ չէ,  սակայն փաստում է, թե որ կողմն է խախտել հրադադարը:


«Չի բացառվում, որ որոշակի  պարբերականությունից և կրկնվելուց հետո  Ադրբեջանին  հնարավոր լինի միջազգային  սանկցիաների ենթարկել»,- հավելել է Զաքարյանը»,-գրում է թերթը։


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել