«ԱԺ հանձնաժողովների կազմերը «հորով-մորով» անելուց հետո սկսվել է մեկ այլ պայքարի փուլ՝ բարեկամական խմբերի և միջխորհրդարանական պատվիրակությունների ձևավորման համար։ Դրանց կազմում ընդգրկվելը նշանակում է գործուղումներ, շրջագայություններ, գործուղման վճարներ։ ՀՀԿ խմբակցության սենյակն այս օրերին «շուրջօրյա» ռեժիմով ընդունում-ճանապարհում է ՀՀԿ-ականներին, որոնք իրենց խնդրագրերը փոխանցում են Վահրամ Բաղդասարյանին, նա էլ՝ «վերևներին»։
 
Ի դեպ, չի բացառվում, որ այսօրվա ՀՀԿ ԳՄ նիստում անդրադառնան նաև այդ հարցին։ Միայն հայտնի է, որ ԵԽԽՎ պատվիրակության կազմում «Ծառուկյան դաշինքը» նույն կազմով կներկայանա՝ Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան, ՀՀԿ-ից 4 հոգի կլինեն՝ Արփինե Հովհաննիսյան, Հերմինե Նաղդալյան, Սամվել Ֆարմանյան, Արմեն Աշոտյան։ Վերջինս, հավանաբար՝ փոխարինող կազմում։ ՀՀԿ-ն չի ցանկանում «Ելք»-ին ընդգրկել հիմնական կազմում, վերջինս պատրաստվում է ԱԺ խորհրդի առաջիկա նիստում ընդվզել։ «Ելքի» թեկնածուն Էդմոն Մարուքյանն է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել