Картинки по запросу ծխախոտի արգելումԾխախոտի մասին ՀՀ կառավարության նոր մոտեցումները ոչ մի կապ չունեն հանրային առողջապահության բարելավման և առողջ ապրելակերպի ջատագովման հետ, այլ հետապնդում են սոսկ բյուջեն լցնելու և ծխախոտի (թմրանյութի) վաճառականների (բառիգաների) և արտադրողների օգուտները բազմապատկելու նպատակ: Ըստ ՀՀ կառավարության ներկայացրած տվյալների՝ ՀՀ չափահաս տղամարդկանց 55%-ը ծխում է, և այս միջոցառումներով նպատակ է հետապնդում այն իջեցնել 35-40%-ի: Այս միջոցառմամբ նախատեսված է բարձրացնել ծխախոտի գինը 3-4 անգամ, և այդ 40%-ից ստացված շահույթը շատ ավելին կլինի, քան հիմա է:Այն հանգամանքը, որ այդ ապրանքատեսակի 30%-40% թանկացումը ընդունակ է ընդամենը 15-20% նվազեցնելու դրա օգտագործումը, վկայում է, որ ծխախոտի դեպքում գործ ունենք կախվածություն առաջացնող թմրանյութի հետ: Ծխախոտն ընդհանրապես պետք է արգելել Հայաստանի տարածքում, եթե նպատակը հանրային առողջապահությունն է, մինչդեռ որոշ «ընդդիմադիր» կուսակցական շրջանակներից արդեն մարիխուանայի օրինականացմանը միտված հանրության «ուղեղների լվացման» գործընթաց է գնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել