ՀՀ վերահսկիչ պալատի՝ բոլորովին վերջերս նշանակված Աբրամ Բախչագուլյանը պաշտոնը ստանձնելու հայ­տարարագիր է ներկայացրել: «Ժողո­վուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա ունի մեկ հողամաս և հասարակական նշանակության մեկ շինություն: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի՝ չունի տուն, բնակարան: Փոխարենն ունի Ford Transit 100 2.4 մակնիշի մեկ բեռնատար ավտոմեքենա: Բացի այս՝ Բախչագուլյանը հայտարարագրել է, որ երկու ընկերությունում ունի 50 և 25 հազար դրամի բաժնեմաս: Իսկ Բախչագուլյանի դրամական միջոցնե­րը կազմում են 150 հազար դոլար, 2 մլն դրամ և 20 հազար եվրո: Նա որ­պես եկամուտ հայտարարագրել է վարձակալությունից ստացած 3 մլն 160 հազար դրամը և 430 հազար դրամի չափ աշխատավարձը: Այս ամենը նա կուտակել է բացառապես պետական պաշտոնյա լինելով:

Հիշեցնենք, որ Բախչագուլյանը մինչ այս Կենտրոնական ընտրական հանձ­նաժողովի նախագահ է եղել, ապա՝ գյուղատնտեսության նախարարության ՍԱՊԾ պետ, որտեղից վատ աշխատե­լու պատճառով հեռացրին: Հետաքրքիր է, թե ՎՊ-ում ինչպես իրեն կդրսևորի նախկին ընտրակեղծարարը»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել