«Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում աղքատության մակարդակը կազմում է մոտ 30 տոկոս, ՀՀ որոշ գերատեսչություններ շարունակում են ճոխ գնումներ կատարել: Այդպիսի օրինակ է Երևանի քա­ղաքապետարանը: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ քաղաքապետարանն այս տարի գնել է բրոնզե առյուծի արձա­նիկներ, թվով 4 հատ՝ այդ նպատակով ծախսելով 292 հազար դրամ (յուրաքանչյուր արձանիկը՝ 73 հազար դրամ արժեքով):Բացի այդ՝ այս տարի քաղաքապետարանը ղեկավարի մեկ բազկաթոռի համար քաղաքային բյուջեից ծախսել է 300 հազար դրամ և մոտ 2.2 մլն դրամ էլ՝ գրապահարաններ, կողապահարաններ, աթոռ­ներ և այլ գույք գնելու համար: Եվ վերջապես, քաղաքապետարանի աշխատակազմին համապատասխան տրանսպորտային միջոցներով ապահովելու նպատակով ընթացիկ տարվա համար 18 հատ ավտոմեքենա է վարձակալվել, ընդհանուրը՝ 90 մլն 720 հազար դրամ արժեքով: Այսինքն՝ խնայողությունների մասին բարձրաձայնումները Տարոն Մարգարյանի համար ընդամենը «քամի տատանելու» նման մի բան են»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել