Image result for պն պաշտոնական հաղորդագրությունՄերոնք պետք է անհապաղ վերականգնեն սահմանից տրվող երկու տող հաղորդագրությունը, այլապես բաց տեղ ենք թողնում, որտեղ փորձում է խցկվել թշնամին իր քարոզչությամբ: Ահավասիկ, ադրբեջանական կայքերով արագ տարածվող լուրը, որ իբրև թե ոչնչացրել են հայկական կողմի հրամանատարական դիտակետ և տեսաձայնագրման սարք: Մենք փաստացի պատերազմող երկիր ենք, ու հասարակությանն անհարժեշտ է տեղեկություն ոչ թե թշնամու պաշտոնականանից, այլ մեր պաշտոնականից: Ես իմ աղբյուրներով ճշտում եմ, որ նման բան չկա, բայց էն մյուսները չեն կարող նման բան ճշտել, ու սկսվում են խոսակցություններ, որոնց իսկությունը ստուգելը պարզապես անհնար է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել