Image resultOperativ.am-ը գրում է․

«Tesla», «SpaceX» ու «PayPal» ընկերությունների համահիմնադիր, ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը որոշել է հրաժարվել Սպիտակ տանը խորհրդին մասնակցությունից՝ կլիմայի մասին Փարիզյան համաձայնագրից դուրս գալու մասին՝ ԱՄՆ-ի որոշումից հետո։

«Ես դուրս եմ գալիս նախագահական խորհրդից։ Կլիմայի փոփոխությունները իրականություն են։ Փարիզյան համաձայնագրից հրաժարվելը չի համապատասխանում ոչ ԱՄՆ-ի, ոչ աշխարհի շահերին»,- գրել է նա Twitter-ում ։

Ավելի վաղ Մասկը հայտնել էր, որ փորձել է համոզել Դոնալդ Թրամփին հրաժարվել այդ որոշումից, նախազգուշացնելով, որ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում ինքը կլքի խորհուրդը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել