Image may contain: car and outdoorВАЗ 2106-ը կամ նույն ինքը՝ փառապանծ 06-ը, ինձ համար լեգենդար ավտոմոբայլ է եղել ու մնում, թեկուզ միայն նրանով, որ դրանով սերունդներ են մեծացել ու հմայվել։
Ու որքան էլ ինքը բարոյապես հնացած էր արդեն 80-ականներին, ուներ յուրահատուկ իմիջ ու կերպար, անկասելի շարմ ու գրավչություն,
ավելին՝ նույն Սովետի ժամանակ իմ հոր սերունդը անգամ ռուբլու արժեքը գնահատելու համար որպես էտալոն համարում էր հենց ՄԱՇՆԻ ԲԱԶԱՐ-ում 06-ի գինը. խոսացեք էդ սերունդի մարդկանց հետ ու ինքներդ էլ կհամոզվեք։
Վերջերս խոսում էի հորս հետ, ու նույն բանը կրկնվեց։
Որպեսզի ինձ հասկացներ էդ թվերին, որի մասին խոսում էինք, ռուբլու արժեզրկման չափը, հերս ասեց. «էդ վախտ բազարում 06-ը արդեն 50 հազար ռուբլի էր», ու ես միանգամից հասկացա ռուբլու արժեզրկման չափը։
Մի խոսքով՝ ինձ համար բացառիկ ավտո, որը մարմնացնում ա նաև իմ քաղցր մանկությունը։

Հ.Գ. Էլ չասեմ, որ հենց բազմաչարչար ու իմ համար ամենահարազատ 06-ի վրա եմ ՄԱՇՆԱ ՔՇԵԼ սովորել։
#իմ_մութ_ու_ցուրտ_մանկությունը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել