Image may contain: 1 personՎահան Մարտիրոսյանի երկրորդ տեսաուղերձի նաև կոնկրետ անուններ և հասցեատերեր պարունակող բացահայտումները, փաստացիորեն, ցաքուցրիվ են արել արդեն իսկ քայքայված, այսպես կոչված, «Բաքվի խաղաղության հարթակի» վերջին բեկորները՝ նաև հասարակ ադրբեջանցիների շրջանում սասանելով առանց այն էլ, մեղմ ասած, իր լավագույն օրերը չապրող ալիևյան կլանի հեղինակությունը:

Բաքվի բռնապետի վարչակարգը, դրան սպասարկող քարոզչամեքենան և, որ ավելի ուշագրավ է, հատուկ ծառայությունները թույլ են տվել կոպտագույն սխալներ, որոնց արդյունքում, բացի տարբեր օղակներում գրպանված գումարներից, «հարթակին» հատկացված միջոցների նույնիսկ «նպատակային» ծախսված մասն էլ, ըստ էության, հանգեցրել է ոչ միայն զրոյական արդյունավետության, այլ, որքան էլ առաջին հայացքից պարադոքսալ թվա, աշխատել է հօգուտ մեզ՝ վարկաբեկելով դրա անխտիր բոլոր նախաձեռնողներին և մասնակիցներին:

Ակնհայտ է, որ նորահարուստ գավառացու մտայնությամբ աջուձախ գումարներ շռայլելու արդեն իսկ «դասական» բնույթ ստացած Բաքվի բռնապետական վարչակարգի գործելաոճը խնդրո առարկա դեպքում էլ ի վերջո հանգեցրել է խոշորագույն ձախողման կամ ավելի ճիշտ՝ խայտառակ պարտության, որը ապահովվել է նաև հայկական կողմից՝ ի պատասխան կիրառված և բացառապես ինտելեկտուալ գերակայության վրա հիմնված ներազդման միջոցներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել