Image result for no smokingԾխել֊չծխելու թեման կրկին արդիական դարձավ։

Որպես նիկոտինային կապանքներով դեռ պարուրված մարդ՝ տեսակետ հայտնեմ։
☆ Ծխողների զգալի մասը իրականում կուզենար թողնել ծխելը։
☆ Սիգարետը, այնուհանդերձ, վայելք է համարվում անգամ թողած մարդկանց կողմից։
☆ Ծխելը մեր օրերում դարձել է նաև սոցիալիզացիայի միջոց։ Կարող եմ պատմել բազում օրինակներ, թե ինչպես ծանոթացել եմ շատ կարևոր ու ազդեցիկ մարդկանց հետ ու կապ պահել հետո հենց ծխարաններում։
☆ Ծխելու դեմ պետք է իրոք պայքարել, բայց միայն Համուրապպիի օրենքները բավարար չեն։ Պետք է բարձրացնել մոտիվացիան նաև պոզիտիվ ազդակներով։
☆ Շատ եվրոպական երկրներ սկզբից շատ խիստ էին հանրային վայրերում ծխելն արգելելու հարցում, սակայն ստիպված եղան հետո մեղմել օրենսդրությունը։
☆ Ծխողներին ստիգմայավորելը, բարբարոսի ու անգետի կերպար կերտելը, մեղմ ասած, տեղին չէ։ Բյուր օրինակներ ծխող, բայց երջանիկ մարդկանց մասին։
☆ Իհարկե, դրսից ներկրվող ծխախոտի որակը այն չէ։ Բայց գների կտրուկ բարձրացումը նույնպես խնդրի միակողմանի դիտարկում է, քանզի ծխողների զգալի մասը պարզապես կտեղափոխվի ավելի էժան սիգարետների սեգմենտ։
☆ Եվ անշուշտ, այս ամենով հանդերձ՝ հիշենք, որ ծխելը իրոք վնասակար է մեր առողջության համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել