«Հոնկոնգի աճուրդում ֆրանսիական Hermes նորաձևության տան պայուսակը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ վաճառվելով 380 հազար դոլարով»,- հայտնում է Associated Press-ը: Այդ մասին հայտնել են Christie’s աճուրդային տան ներկայացուցիչները:

Պարբերականը հայտնում է, որ լոտի համար գնորդները պայքարել են 15 րոպե, ընդ որում՝ հաղթողի անունը չի նշվում: Վաճառվել է Hermès Himalaya Birkin Bag պայուսակը՝ պատրաստված կոկորդիլոսի կաշվից և զարդարված 18 կարատ ոսկիով և 205 ադամանդներով: Այն թողարկվել է 2014 թվականին:

Картинки по запросу

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել