Картинки по запросуԱմերիկացի կենսաբանները հայտնաբերել են, որ ոչ թանկ մեթիլենային կապույտ ներկանյութն արդյունավետ է մաշկի երիտասարդացման համար: Համապատասխան հետազոտությունը հրապարակված է Scientific Reports հանդեսում:

Գիտափորձ կատարելու համար մասնագետներին պահանջվել են մարդկանց երեք կատեգորիաների՝ միջին տարիքի առողջ մարդկանց, շուրջ 80 տարեկան տարեց մարդկանց եւ յուրահատուկ հիվանդությամբ երիտասարդների մաշկի բջիջներ, հիվանդություն, որն արագացված ծերացում է առաջացնում: Այդ ներկանյութի ներգործությամբ մաշկի նմուշները զգալիորեն բարելավվել են ֆիբրոբլաստների կյանքի երկարացման շնորհիվ, որոնք պատասխանատու են անոթների ձեւավորման, մաշկի վնասվածքների բժշկման եւ այլ բաների համար:

Փորձագետները կարծում են, որ մեթիլենային կապույտը կարող է կիրառում գտնել մաշկի համար քսուքների արտադրության մեջ, որոնք նախատեսված են երիտասարդացնելու եւ ծերացումը դանդաղեցնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել