4 ամսում ՀՀ-ից արտահանումն աճել է 16.4%-ովPanARMENIAN.Net-ը գրում է.

2017 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ-ից արտահանումը կազմել է $608.4 մլն՝ գերազանցելով 2016 թվականի առաջին 4 ամսվա ցուցանիշը 16.4%-ով: Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին առևտրի ամփոփ՝ ճշգրտված տվյալները:

Ներմուծումը նույն ժամանակահատվածում կազմել է $1.80 մլրդ՝ 2016-ի առաջին 4 ամսվա համեմատ ավելանալով 14.6%-ով:

Ապրիլին արտահանումն աճել էր 16.4%-ով` կազմելով մոտ $608.4 մլն: Առևտրաշրջանառությունը կազմել է $1.689 մլրդ` 2016-ի առաջին 4 ամսվա համեմատ աճելով 7.4%-ով:

Ընդհանուր առմամբ հունվար-ապրիլին ՀՀ արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ $1.689 մլրդ` 2016-ի առաջին եռամսյակի համեմատ աճելով 15.1%-ով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել