Yerkir.am-ը գրում է.

 Գրեթե օրինակելի երեխա եմ եղել. Արծվիկ Մինասյան

Հունիսի մեկը երեխաների պաշտպանության օրն է, սակայն հայտնի չէ, թե ինչու է հենց հունիսի մեկն ընտրվել տոնի համար:

Yerkir.am-ը Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանից օրվա խորհրդի հետ կապված` փորձեց ճշտել թե ինչիպիսի՞ երեխա է նա եղել և արդյոք կարիք կար նրա իրավունքները պաշտպանել երեխա ժամանակ, թե՞ հակառառկը` նրանից պետքէ  պաշտպանեին մեծերի իրավունքները:

Նախարարը նախ ծիծաղեց, ապա կատակեց. «Ինքնապաշտպանության համակարգը մի ժամանակ շատ ավելի արդյունավետ էր աշխատում»:

«Ներկայումս, կարծում եմ` հիմնական խնդիրներից մեկը դա իրավունքների հստակ ներկայացման և դաստիարակության հարցն է: Պետականության կայացման այս շրջափուլում շատ կարևոր է, որ բոլոր տեսակի իրավունքների պաշտպանությունը դիտվի մարդու իրավունքների համատեքստում և մեխանիզմները գործեն դրան համահունչ»,- ընդգծում է  նախարարը:

Ապա նախարարը նշեց, որ դժվարանում է իր կողմից գնահատել, թե ինչպիսի երեխա է եղել:

«Դժվար է  իմ կողմից գնահատել, թե ես ինչպիսին եմ եղել: Ես գիտեմ, որ աշխույժ երեխա եմ եղել, սպորտ եմ սիրել, ֆուտբոլ եմ շատ խաղացել, լավ սովորող եմ եղել»,- հիշում է Մինասյանը:

Հարցին` իսկ հիշու՞մ է դեպք, որ իրեն պատժած լինեն, ծնողները կամ գուցե ուսուցիչները:
Մտածում է, ապա պատասխանում. «Չէ, այդպիսի բան չի եղել, ես չեմ հիշում այդպիսի դեպք»:

Ասում է` տանը օրինակելի երեխա է եղել, դպրոցում` օրինակելի աշակերտ, հետո ավելացնում` գրեթե: «Չէ, գրեթե, օրինակելի երեխա եմ եղել»,- ասում է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել