Yerkir.am-ը գրում է.

 Օբաման 8,1 մլն դոլարով շքեղ առանձնատուն է գնել Վաշինգտոնում

Բարաք և Միշել Օբամաները շքեղ առանձնատուն են ձեռք բերել Վաշինգտոնում 8,1 մլն դոլարով. հայտնում է  НТВ-ն:

Հայտնի է, որ տանը կա 9 ննջարան և 8 լոգարան: Օբամայի ներկայացուցիչները հայտնել են, որ տունը գնելը լիովին արդարացված է, քանի որ ամուսինները պատրաստվում են Վաշինգտոնում մնալ ևս 2,5 տարի, քանի դեռ իրենց կրտսեր դուստրը չի ավարտել դպրոցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել