Operativ.am-ը գրում է․

Image result

Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է վթարի ենթարկվել: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով անգլիական «Reuters» լրատվական գործակալությանը:

Ինչպես հաղորդվում է, արտակարգ պատահարը տեղի է ունեցել երկրի հարավ-արևելքում՝ Շիրնաք նահանգում:

Դեպքի հետևանքով մահացել է 12 թուրք զինվորական:

Այս պահին ճշտվում են աղետի մանրամասները: Ռազմական ուղղաթիռի անձնակազմի մասին տեղեկություններ դեռևս չեն հրապարակվել:

Նախնական տեղեկություններով՝ ուղղաթիռը հարվածել է էլեկտրահաղորդալարին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել