1986թ. սեպտեմբերի 5: Քաղաք Կարաչի, Պակիստան:

Ահաբեկիչները գրավեցին ամերիկյան Pan American ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը: Եթե չլիներ բորտուղեկցորդուհի Նիրջա Բհանոտի խիզախությունը՝ կմահանային մի քանի հարյուր մարդ: Զոհելով իրեն, աղջիկը փրկեց ուրիշներին…

Նիրջան ծնվել է 1963թ. սեպտեմբերի 7-ին Հնդկաստանի Չանդիգար քաղաքում: Նրա հայրը լրագրող էր: Հոր աշխատանքի բերումով ընտանիքը տեղափոխվում է Մումբայ (այն ժամանակ Բոմբեյ): Այստեղ աղջիկն ավարտում է միջնակարգ դպրոցը:

16 տարեկանում ապագա հերոսուհին սկսում է աշխատել որպես մոդել՝ ներկայացնելով շատ հանրահայտ բրենդներ: 1985թ. մարտին ծնողները նրան ամուսնացնում են: Ինչպես դա սովորաբար տեղի է ունենում Հնդկաստանում, ըստ պայմանավորվածության: Սակայն ամուսինը մանրախնդիր մարդ է պարզվում. նրան դուր չի գալիս օժիտը և 2 ամիս անց նա կնոջը ետ է վերադարձնում:

Անհաջող ամուսնությունը Նիրջային բերեց Pan American-ի գրասենյակ: Նա հաջողությամբ անցավ նախնական ընտրությունը և ստացավ ավագ բորտուղեկցորդուհու պաշտոնը:

 

Այդ չարաբաստիկ օրը Բհանոտը սպասարկում էր  РА 73 չվերթի ուղևորներին: Ինքնաթիռը սկսեց թռիչքը Մումբայից և 5:00-ին վայրէջք կատարեց Կարաչի: Չորս ծայրահեղական իսլամիստներ ներխուժեցին բորտ և պատանդ վերցրին ուղևորներին և ինքաթիռի անձնակազմին:

Նիրջան անմիջապես առանձնացավ իր ռեակցիայի արագությամբ. նա անմիջապես զգուշացրեց օդաչուներին, իսկ վերջիններս փախան պահեստային դռնով:

Հետո երիտասարդ աղջիկը ականատես եղավ սարսափելի հաշվեհարդարի: Ահաբեկիչները կրակում էին յուրաքանչյուրի վրա, ով պարզվում էր, որ ամերիացի է: Հետո նրանք պահանջում են անձագրերը, որպեսզի ստուգեն՝ արդյո՞ք որևէ ամերիացի դեռևս կենդանի է, թե ոչ: Նիրջան կրկին առանձնանում է. նա թաքցնում է փաստաթղթերը աղբի մեջ: Շնորհիվ նրա խիզախ քայլի՝ այլևս ոչ մեկին չեն սպանում:

Երբ ինքնաթիռի վրա սկսեցին գրոհել պակիստանյան ոստիկանությունը, Բհանոտը, օգտվելով խառնաշփոթից, էվակուացնում է բոլոր ուղևորներին: Նրան ետ չէին պահում կողքով թռչող գնդակներն ու նռնակների պայթյունները: Պատրաստվելով լքել ինքնաթիռը՝ բորտուղեկցորդուհին ետ է շրջվում և տեսնում երեք երեխայի, ովքեր թաքնվել էին նստարանի տակ և վախենում էին դուրս գալ:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել