Image may contain: 1 personԲաքվի բռնապետի վարչակարգի քարոզչամեքենայի և հատուկ ծառայությունների ստեղծած, այսպես կոչված, «Խաղաղության պլատֆորմի» քայքայումը Ադրբեջանի ներսում հասարակական և ներիշխանական զգալի դժգոհությունների է հանգեցրել:

Բանը հասել է այնտեղ, որ նույն քարոզչամեքենայի որոշ հարթակներ հանդես են գալիս հրապարակումներով, որտեղ կոչ է արվում Վահան Մարտիրոսյանին և նրա ընտանիքին Ադրբեջան հրավիրածների արյունը ստուգել՝ պարզելու համար, թե արդյոք նրանք էլ ծագումով հայեր չե՞ն:

Փաստորեն, եթե այսպես շարունակվեց, ապա «Հաղղին.ազ»-ի խմբագիր հորջորջվող Էյնուլլա Ֆաթուլլաևից առաջիկայում «հայության ստուգման» նպատակով արյուն են վերցնելու, հետևաբար՝ պետք չէ զարմանալ, որ նրա հերթական հայատյաց գրառումը կարող է կատարվել Բաքվի արյունաբանական դիսպանսերից, եթե, ինչպես հայտնի անեկդոտում է, «քիչըմ արուն թողեն, գոնե գարաժ հասնելու համար»:

#բիզիմդիր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել