PornHub կայքը ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին առաջարկել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մասին պատմող ֆիլմը հրապարակել պոռնոկայքում:

Մոսկվայի Լյուբլինսկի դատարանը բավարարել է պատվի և արժանապատվության պաշտպանության մասին հայցը, որը ներկայացրել էր միլիարդատեր Ալիշեր Ուսմանովը ընդդիմադիր ռուս գործիչ Ալեքսեյ Նավալնիի դեմ: Դատարանը պարտավորեցրել է Նավալնիին հերքել և տարբեր ռեսուրսներից ջնջել Ուսմանովի վերաբերյալ հայտարարությունները, ինչպես նաև Մեդվեդևի մասին ֆիլմը:

PornHub-ը հայտարարությունը դրել է VKontakte սոցցանցի խմբերից մեկում: Գրառումը մեծ տարածում է գտել, մեկ ժամվա ընթացքում ավելի քան հազար օգտատերեր կիսվել են գրառմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել