Երկրպագուն հետապնդում է ՌիհաննայինLife.panorama.am-ը գրում է.
 Հայտնի մարդիկ հաճախ են տուժում հավատարիմ երկրպագուների պատճառով։ Երկրպագուները ներթափանցել են Մադոննայի, Ջեննիֆեր Լոպեսի, Սելենա Գոմեսի Ջասթին Բիբիերի ու այլ աստղերի տներ։
 Այս անգամ Սալմիր Ֆերատովիչ անունով երկրպագուի ուշադրությունից տուժել է երգչուհի Ռիհաննան։ Երիտասարդը սկսել է հետապնդել երգչուհուն դեռևս նախորդ տարվանից: Նա մի քանի անգամ ներթափանցել է իր տան տարածք՝ դանակով։ Այդ ժամանակ տղամարդուն ձերբակալել էին, սակայն որոշ ժամանակ անց կրկին անցել է նույն «գործին»։

Նախորդ շաբաթ երիտասարդը հայտնվել է երգչուհու տան մոտակայքում, երբ Ռիհաննան տանը չի եղել։ Անվտանգության աշխատակիցները հայտնել են ոստիկանություն, Սալմիրին կրկին ձերբակալել են, սակայն դատարանը որոշել է չազատազրկել նրան, այլ միայն զգուշացում է տվել, ինչը սակայն կրկին չի օգնել։ Նա կրկին եկել է Ռիհաննայի տան մոտ, կրկին ոստիկանություն է կանչվել ու երկրպագուն ասել է, որ չի պատրաստվում կանգ առնել ու ցանկանում է արժանանալ Ռիհաննայի ուշադրությանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել