Yerkir.am-ը գրում է.

 Արցախում զինծառայող է վիրավորվել

Երեկ կեսօրին Արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծատռայող Ալիկ Սմբատի Ավանեսյանը: Այս մասին այսօր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:

Նրա խոսքով զինծառայողը ստացել է աջ ազդրի ստորին երրորդական միջանցիկ վիրավորում : Նա այս պահին գտնվում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում: Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել