Картинки по запросу զոհրապ եգանյանԼավ է, երբ առողջապահության նախարարը խոսում է ծխելու դեմ պայքարի մասին, դա այդպես էլ պետք է լինի։ Ուղղակի կցանկանայի, որպեսզի օդի աղտոտվածության հետ կապված հարցը ևս բարձրացվի, օրինակ՝ դիզելով աշխատող տրանսպորտը մեր երկրում այն աստիճանի սև ծուխ է արտանետում, որ ավելի լավ է ծխես, որ թոքերդ սովոր լինեն դիմակայելու դրան։ Թերևս դիզվառելիքի որակն է պատճառը, չգիտեմ։
Իսկ ընդհանուր առմամբ ասեմ, որ քաղաքացու առողջության մասին մտածելը, հորդորներ, կոչեր, օրենսդրական փոփոխություններով խստացումներ անելը շատ բնական է և ճիշտ։ Ի դեպ՝ ես ծխող եմ, ասեմ ավելին՝ սիրում եմ ծխել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել