«Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ուրախ է, որ Հայաստանի համար «կամ-կամ»-ի հարցը լուծվում է. Մոսկվան և Բրյուսելը Հայաստանի հարցում կարծես համաձայնության են եկել՝ մի կողմ թողնելով այդ անիմաստ ընտրությու­նը: Տնտեսագետը երեկ իր կարծիքը բարձրաձայնեց Փորձագիտական ակումբի երկ­րորդ համաժողովում՝ «Եվրասիական ինտեգրում և հեռանկարներ». Ներուժը և հնարավորությունները ԵՄ-ի և երրորդ երկրների համար» թեմայով քննարկման ժամանակ:

Զարգացման հեռանկարները նոր դարում իր համար ինտեգրացիան է, մեկուսացումն ու կոնֆրոնտացիան ոչնչի չեն բերի, բացի կորուստներից: Տարիներ առաջ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց մին­չև 2030 թվականն իր երկիրը միջազգա­յին մակարդակում մրցունակ երկիր դարձ­նելու գաղափարի մասին: Հետայսու Ղա­զախստանի նախագահն իր ժողովրդին ուղղված ամենամյա ուղերձներում հստա­կեցնում է դրա ուղենիշները և իրագործ­ման համար անհրաժեշտ քայլերը: Այս տարվա ուղերձում, որը վերնագրված է՝ «Հայացք ապագային. Հասարակական գի­տակցության մոդեռնացումը», Ղազախստանի նախագահը խոսել է մրցունակ հա­սարակություն ունենալու մասին, որի գրա­վականը կրթված լինելն է:
Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է իր երկրում եռալեզու համակարգի անցնելու մասին: Այդ ուղերձը նաև այսօրվա քննարկման առարկա դարձավ: Թաթուլ Մանասերյանը ընդգծում է Նուրսուլթան Նազարբաևի՝ կրթված հասարակություն ունենալու անհրաժեշտության մասին մոտեցումները: Բայց տնտեսագետը չի անտեսում նաև Հայաստանի և Ղազախստանի միջև առ­կա քաղաքական խութերը. «Իսկ ի՞նչ է արվում Ղազախստանում Հայաստանը ճա­նաչելի դարձնելու համար: Գուցե դա մեր դեսպանատան խնդիրն է, բայց Ղազախստանում երկակի ստանդարտներ և մոտե­ցումներ կան Հայաստանի նկատմամբ»,- ասաց նա՝ հավելելով, որ նորմալ է հա­մարում Ղազախստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև ընդհանրությունները:

Միաժամանակ նկատում է՝ Հայաստանի և Ղազախստանի միջև էլ ընդհանրություն­ներ կան, որոնք ստորադասվում են: Տն­տեսագետի դիտարկումների հետ չհամաձայնեց քննարկմանը ներկա՝ ՀՀ-ում Ղա­զախստանի Հանրապետության արտա­կարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը: Նա կարծում է, որ ոչ թե հայերը, այլ ադրբեջանցիները նեղանալու տեղ ունեն իրենցից ԼՂ հարցում իրենց տեսակետին առավել չսատարելու համար: Բայց հիշեց­նում է Ղազախստանի պաշտոնական տե­սակետը՝  անհամաձայնությունները կար­գավորեք Մինսկի խմբում: Նկատում է՝ Ղազախստանը չի կարող Հայաստանի և Ադրբեջանի փոխարեն լուծել ԼՂ խնդիրը: Հորդորում է՝ սեփական երկրներում իլյուզիաներ չստեղծել, որպեսզի հետո հիաս­թափությունների առիթ չլինի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել