Armtimes.com-ը զրուցել է Վահե Էնֆիաջյանի հետ, ներկայացնում ենք հատված հարցազրույցից:

 

«Ազգային ժողովի «Ծառուկյան» պատգամավորական խմբակցության քար­տուղար Վահե Էնֆիաջյանը չի բացառում, որ առաջի­կայում կարող են համա­գործակցել «Ելք» խմբակցության հետ, սակայն դա չի կարող լինել ինքնան­պատակ:

 

- «Ծառուկյան» պատգամավորա­կան խմբակցությունը հայտարարել է, որ ընդդիմադիր է, բայց ԱԺ նախա­գահի և փոխնախագահների քվե­արկության ժամանակ քվեարկու­թյունները տարբեր են: Համաձա՞յն եք այն դիտարկման հետ, որ քվեարկաթյան արդյունքներն այլ բան են ասում:


- Ես համաձայն չեմ Ձեր ձևա­կերպման հետ, արդեն իսկ ԱԺ Կա­նոնակարգ օրենքը հստակ սահմա­նում է քաղաքական ուժերի ներգրավվածությունը կառավարման գործընթացներում: Հետևաբար, եթե այդ գործընթացներում ներգ­րավված չեն. ընդդիմադիր դաշ­տում են գործունեություն ծավալում: Մեր խմբակցությունը երբևիցե դոգ­մաներով չի առաջնորդվել և, եթե նկատեցիք, մեր քվեարկության ընթացքում մեր մոտեցումների հետ կապված հարցեր կան, որոնց դեմ քվեարկեցինք: Առհասարակ նիստ գումարելու, տեխնիկական հայցերի հետ կապված մենք որևիցե խնդիր չունենք: Ի վերջո, աշխատանքներ պե՞տք է իրականացվեն, նիստն իր գործառույթները պե՞տք է իրա­կանացնի՞, թե՞ ոչ: Ուրիշ աշխա­տանք այստեղ չեմ տեսնում:


-ԱԺ նախագահի ընտրության վերաբերյալ Միքայել Սելքումյանը հայտարարեց, որ խմբակցությունը քաղաքական որոշում ունի՝ ազատ են պատգամավորներն իրենց քվեարկաթյունում:


-ԱԺ նախագահի ընտրություննե­րից տևական ժամանակ է անցել, կյանքը շարժվում է առաջ, ես կար­ծում եմ շատ ավելի արդիական և նոր գործընթացներից է պետք խո­սել, քանի որ այդ գործընթացի հետ կապված ևս մենք մեր կարծիքը, դիրքորոշումը հայտնել ենք:


-Քվեարկությունները չապացու­ցեցին, որ խմբակցութունը 100 տո­կոս դեմ դիրքորոշում ուներ:


-Ձեր հարցերի մեջ այլ բովան­դակություն կա և, քանի որ դա նկա­տում եմ, պարզապես չեմ ուզում պատասխանել, որովհետև մենք պատասխան տվել ենք այդ հարցե­րի հետ կապված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել