2014 թ-ին Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքը պատրաստվում էր ընդունել Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումը՝ Բրազիլիայի և Գերմանիայի հավաքականների միջև: Քաղաքը բարեկարգվում էր, ներկվում էին «Արենա Կորինտիանս» ստադիոնի մերձակայքի սալահատակները: Ներկողներից մեկն էլ Գաբրիել անունով այս տղան էր: Նա պատմում է, որ, երբ Բրազիլիան 7-1 հաշվով պարտվեց Գերմանիային, այդ ժամանակից սկսած՝ նա նպատակ դրեց դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և իր երկրի անունը բարձր պահել:

   

Ծանոթացեք, նա Գաբրիել Ժեսուսն է՝ Բրազիլիայի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի հարձակվողը, ում տրանսֆերը 33 միլիոն ֆունտ ստերլինգ է կազմում: Սա այն նույն Գաբրիելն է, ով ընդամենը 3 տարի առաջ ներկում էր Սան Պաուլոյի փողոցները․․․

Հրաշքներ լինում են․․․

   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել