Ընթերցանությունն ազդում է ուղեղի կառուցվածքի վրաLife.panorama.am-ը գրում է.
 Ընթերցանությունը փոխում է նույնիսկ չափահաս մարդկանց ուղեղի կառուցվածքը. այսպիսի եզրահանգման են եկել գիտնականները: Գիտափորձի մասնակից են դարձել Հնդկաստանի բնակիչները, որտեղ անգրագետ է բնակչության 39%-ը: Չքավորությունը սահմանափակում է կրթության հնարավորությունները, և սա վերաբերում է, հատկապես, կանանց:
 Հետազոտության մասնակիցները (հիմնականում՝ 30 տարեկան կանայք) 6 ամիսների ընթացքում սովորել են գրել և կարդալ առաջին դասարանի մակարդակում: Ուսուցանումն իրականացվել է հինդի լեզվով, որը կամավոր-մասնակիցների մայրենի լեզուն է: Եվ, ի զարմանս գիտնականների, պարզվել է, որ չափահաս մարդու ուղեղը բավականին ընկալունակ է ուսուցման նկատմամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել