Panarmenian.net-ը գրում է.
 Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ձերբակալվել ու Ադրբեջանին է հանձնվել meydan.tv ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլին:
 Ինչպես հայտնում է meydan.tv-ն, ուր աշխատում է Մուխթարլին, մայիսի 29-ին նա անհետացել էր ընկերների ու ծանոթների հորիզոնից. Կինը հայտնել էր, որ նրան, հնարավոր է, առևանգել են:
 Մուխթարլիի փաստաբան Նեյմաթ Քերիմլին հայտարարել է, որ նրա ձերբակալությունն ու արտահանձնումը Վրաստանի կողմից միջազգային նորմերի խախտում է, քանի որ, ըստ սույն նորմերի, քաղաքացին ենթակա չէ արտահանձնման, երբ նրան սպառնում է հետապնդում հայրենիքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել