Картинки по запросуՀավելվածների Google Play խանութը վաղուց արդեն անցել է իր մրցակից App Store-ից ներբեռնման համար հասանելի խաղերի ու ծրագրերի թվով, սակայն iOS-ի օգտատերերը շարունակում են մշակողներին շատ ավելի մեծ եկամուտներ բերել։

Sensor Tower հետազոտական ընկերությունը որոշել է պարզել, թե որ հարթակում ավելի շատ հարուստ ծրագրավորողներ կան։

Պարզվել է, որ 2016 թվականին 66 ծրագրավորողներ իրենց առաջին միլիոնն են աշխատել iOS-ի համար թողարկված հավելվածներից։ Google Play-ում այդպիսիք 39-նն են՝ 1.7 անգամ պակաս։ 2015 թվականին ծրագրավորող միլիոնատերերի թիվը եղել է 34 և 14՝ համապատասխանաբար App Store-ում ու Google Play-ում։

Նշվում է, որ հավելվածների առավել շահավետ ոլորտ է հանդիսանում խաղերի ստեղծումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել