Картинки по запросуԿանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն կարծում է, որ պոնտիֆիկը պետք է ներողություն խնդրի դպրոցական կրթական հակամարգում կաթոլիկ եկեղեցու բացասական դերի համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյոիդոյի խոսքով՝ եկեղեցին տասնյակ տարիներ շարունակ թույլատրել է «չարաշահումներ բնիկ ժողովուրդների երեխաների հանդեպ»:

Տրյուդոն պոնտիֆիկի հետ հանդիպել է Վատիկանում G7-ի շրջանակներում: Երեխաների համար նման կացարաններ Կանադայում ստեղծվել են 1880-ական թվականներին: Այստեղ բռնի կերպով բերվել են աբորիգեն ընտանիքների երեխաներ, որպեսզի «ասիմիլացվեն կանադական հանրությանը»: Վերջին նման դպրոցը փակվել է 1996թ.:

Տրյուդոն, որը կաթոլիկ է, ասել է, որ պոնտիֆկին ներողություն խնդրելու համար հրավիրել է Կանադա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել